«Զինված ուժերը ոչինչ չի փոխանցել Մավել Գրիգորյանին». Արտակ Դավթյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո 156 երիտասարդներ, որ խուսափել են զինվորական ծառայությունից և արտասահման մեկնել, հետ են վերադարձել հայրենիք, ներկայացել են զինկոմիսարիատ և պատրաստ են անցնել ծառայության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ բոլոր զինվորների ծառայությունը կկազմակերպվի հավասար պայմաններով։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումներից հետո ԵԿՄ-ին այլևս միջոցներ չտրամադրվեն, Ա. Դավթյանը պատասխանեց, որ խստացումներ կլինեն, բայց միջոցներ չտրամադրելու հարցը դեռևս չի քննարկվում։

Նա ասաց, որ այդ միջոցները տրամադրվել են ԵԿՄ-ին, ոչ թե Մ. Գրիգորյանին. «Այնտեղից ո՞նց են հայտնվել կոնկրետ անհատի մոտ՝ իրավապահ մարմինները կբացահայտեն։ Զիմված ուժերը ոչինչ չի փոխանցել Մավել Գրիգորյանին, ես այլ մեկնաբանություն չունեմ»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ նույնիսկ արտասահմանյան մամուլում գրվում է առաջիկա պատերազմի մասին, բայց ժողովրդին հոգեբանորեն չեն պատրաստում՝ Ա. Դավթյանն այսպես պատասխանեց. «Ժողովուրդը պետք է միշտ պատրաստ լինի, մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման, բանակը՝ առավել ևս։

Կարդացեք նաև

Անմիջապես պատերազմի վտանգ չկա։ Որ պատերազմի հավանականություն ինչ-որ չափով կա, դա միշտ է հայտարարվել։ Կարծում եմ՝ քանի չկա քաղաքական լուծում Արցախի Հանրապետության հիմնախնդրի վերաբերյալ, պատերազմի վտանգը միշտ էլ լինելու է։ Իսկ ԶՈՒ-ն ելնում է նրանից, որ պատերազմ ամեն պահի կարող է լինել»։

Տեսանյութեր

Լրահոս