Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել
2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 673.9 մլն դոլարի դիմաց։ Առևտրաշրջանառությունն այսպիսով աճել է 23.7%-ով։
Այդ թվում, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունն աճել է 26.8%-ով և կազմել 778.1 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 27.8%-ը, և Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառության 91%-ը։
Նշենք, որ նախորդ տարվա հունվար-մայիսին Հայաստան- ԵԱՏՄ առևտուրը կազմում էր մեր արտաքին առևտրաշրջանառության 29.7%-ը։ Այսինքն, չնայած առևտրաշրջանառության 23.7%-անոց աճին՝ ԵԱՏՄ-ի կշիռը մեր արտաքին առևտրում նվազել է 1.9 տոկոսային կետով։
Փոխարենը Եվրամիության կշիռն է աճել՝ 22.2%-ից հասնելով 25.4%-ի։ Այս տարվա հունվար-մայիսին Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը կազմել է 711.3 մլն դոլար, ինչը 51%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։