Բաժիններ՝

Պատահար Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին. մեքենան ընկել է ձորակը

Հունիսի 29-ին՝ ժամը 21:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 6 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս