Կանանց կպաշտպանեն սափրումից
Սափրման համար կանանց պրեմիում դասի հաստոցների ամերիկյան արտադրող Billie-ը թողարկել է Project Body Hair («Նախագիծ մարմնի մազերի մասին») կոչվող գովազդային տեսահոլովակը: Այս մասին հայտնել է Hypebae -ն:
Տեսահոլովակում խոշոր պլանով ցուցադրում են մազեր չորս տարբեր աղջիկների ոտքերին, թեւատակերին եւ քթարմատին: Հեղինակները նշում են, որ մազեր կան բոլոր մարդկանց. այդ թվում՝ կանանց մարմիններին: Սափրել դրանք, թե ոչ՝ յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է:
Բյուտի-ինդուստրիան հանդուրժողություն չի դրսեւորում ֆիզիկական թերությունների նկատմամբ, եթե խոսքը վերաբերում է կնոջ մարմնի թերություններին, նշում է Hypebae հրատարակությունը: Billie-ը պլանավորում է այդ նույն արշավի լուսանկարները հանձնել Unsplash հանրաճանաչ ֆոտոսթոքին եւ թույլատրել անվճար օգագործել դրանք: Բրենդն այս կերպ հույս ունի օգնել կանանց՝ ընդունելու իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին այն ստեղծել է բնությունը: