Բաժիններ՝

WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ

WhatsApp-ը Android-ով սարքերի տերերին թույլ կտա թաքցնել այլ օգտատերերի կողմից ուղարկված լուսանկարները: Այդ մասին հայտնել է Bgr.in պորտալը: Նշվում է, որ նորամուծությունը հայտնվել է Android v2.18.195-ի համար հավելվածի բետա-տարբերակում: Պորտալի տեղեկատվության համաձայն, մեսենջերի օգտատերերը կկարողանան անջատել հեռախոսների վրա ուղարկված պատկերների, տեսանյութերի եւ աուդիոֆայլերի ինքնապահպանումը:

Նոր գործառույթը նաեւ հասանելի կլինի խմբային չաթերի համար, ինչը թույլ կտա պահպանել սմարթֆոնի հիշողության ծավալը եւ բարձրացնել անձնականության մակարդակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս