Բաժիններ՝

Մշակույթի նախարարությունն անթույլատրելի է համարել առանց համաձայնեցման Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլատրումը

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Երևանի մետրո­պոլիտենի «Հանրապետության հրապարակ»կայարանի տարածքում Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլտվության վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում: Նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրո­պոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդի­սացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:

Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ­մական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս