Նորանշանակ մարզպետը մեկ առանձնատուն ունի, վեց հողամաս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1-ին Շիրակի մարզպետ նշանակված Կարեն Սարուխանյանը հունիսի 24-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նորանշանակ մարզպետը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք, որից մեկը առանձնատուն է, իսկ վեցը՝ հողամաս: Նրան է պատկանում նաեւ «VAUXHALL ASTRA 1.8» մակնիշի ավտոմեքենան:
Հունիսի 1-ի դրությամբ Սարուխանյանն ունեցել է 1 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոցներ եւ 341 հազար դրամ եկամուտ, որը նրա՝ հունվար-հունիս ամիսներին ստացած աշխատավարձն է:
Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: