Ֆինլանդիայում կտեղակայվի երկրի վիթխարի դրոշը՝ գրեթե 600 հազար եվրո արժողությամբ
Ֆինլանդիայի Համինա քաղաքում պլանավորում են տեղակայել երկրի ամենամեծ դրոշը՝ գրեթե 600 հազար եվրո արժողությամբ: Այդ մասին հայտնել է Yle-ն:
Հարյուրմետրանոց դրոշակաձողն՝ ավելի քան չորս հարյուր քառակուսի մետր պաստառով կտեղադրեն մոտավորապես կես տարի հետո, իսկ փոքր-ինչ ավելի ուշ այն կսկսեն լրացնել աշխարհի մյուս երկրների դրոշներով:
«Դրոշների աշխարհ» նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,2 միլիոն եվրո: Քաղաքի իշխանությունները կարծում են, որ նոր տեսարժան վայրը կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը, բայց տեղի բնակիչների մեծամասնությունը դժգոհ է փողի նման ծախսից: Նրանց կարծիքով՝ ավելի նպատակահարմար է դրանք տրամադրել ափամերձ գոտու կանաչապատմանը կամ տեղի դպրոցներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: