Հարավկամչատկյան արգելավայրում արջուկն առաջին «տեսասելֆին» է արել
Հարավկամչատկյան արգելավայրում մայր արջը մեկուկես տարեկան արջուկի հետ առաջին «տեսասելֆին» է արել տեսագրության գործառույթով նոր ավտոմատ խցիկով: Այդ մասին հայտնել է Կրոնոցկի արգելոցը:
Տեսածուղակը տեղակայել են Կուրիլյան լճի շրջակայքում, այն արջերի շարժումից գործել է:
Ապարատը գործի դնելով՝ մայր արջը շարունակել է երթը, իսկ փոքրիկը, հետաքրքրվելով արահետին գտնվող անծանոթ առարկայով, նայել 1էօբյեկտիվին:
Այդ առանձնապես պահպանվող բնական տարածքում սա առաջին տեսագրությունն է խցիկի միջոցով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: