Սմբուկի սիրահարների համար. աղցան «Շքեղ»
Բաղադրիչներ
1. Սմբուկ – 4 հատ
2. Խաշած ձու – 4-5 հատ
3. Սոխ (փոքր) – 2 հատ
4. Մայոնեզ՝ ըստ ճաշակի
5. Աղ, շաքարավազ, բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկը ձողաձև կտրատել, աղ անել և թողնել 15-20 րոպե:
2. Սոխը կիսալուսնաձև կտրատել և մարինացնել:
3. Կտրատված սոխի վրա եռացրած ջուր լցնել և թողնել մի քանի րոպե, իսկ հետո ջուրը թափել: Սոխին ավելացնել 1 ճ/գ շաքարավազ և 4 ճ/գ քացախ: Վրան եռացրած ջուր լցնել և թողնել, որ թրմվի:
4. Սմբուկից առաջացած հյութը թափել, լվանալ ջրի տակ, չորացնել թղթե անձեռոցիկով:
5. Տապակել լավ տաքացրած բուսայուղով և սառեցնել:
6. Տապակած սմբուկը շարել թասի մեջ, ավելացնել խաշած ձուն, մարինացված սոխը:
7. Խառնել, ավելացնել մայոնեզ և աղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը