Բաժիններ՝

Ջոնի Դեփը ֆինանսական դժվարին կացության մեջ է հայտնվել

Rolling Stone-ի լրագրողը 72 ժամ անցկացրել է ամերիկացի դերասան Ջոնի Դեփի հետ՝ ուսումնասիրելով նրա ֆինանսական փաստաթղթերը եւ փորձելով գլուխ հանել դատական հայցերի հետ կապված իրավիճակից։

Պարզվել է, որ Դեփը լիովին վատնել է իր կարողությունը եւ ընկել միլիոնանոց պարտքերի տակ: Լրագրողի խոսքով՝ նա այնպիսի մի ապրելակերպ է վարում, որը չի կարող իրեն թույլ տալ: Մասնավորապես, նա ունի 14 տուն եւ ամսական մի քանի միլիոն դոլար է ծախսում մասնավոր թռիչքների վրա, նաեւ, ինչպես վկայում են ֆինանսական հաշվետվությունները, ամսական 30 հազար դոլար է ծախսում գինու վրա: Դեփն ինքը վերջին կետը ժխտում է. «Վիրավորական է հայտարարել, թե ես իբր 30 հազար դոլար եմ ծախսում գինու վրա: Որովհետեւ ես ծախսում եմ շատ ավելին»,- ասում է նա:

Այս պահին դերասանը դատի մեջ է իր նախկին կառավարիչների հետ եւ նրանց մեղադրում է զեղծարարության մեջ: Դեփի խոսքով՝ TMG ընկերությունն իրեն չի ծանոթացրել ֆինանսական վիճակին, ինչի պատճառով ինքը չի կարողացել դադարեցնել ծախսումները: Նա նաեւ նրանց մեղադրել է այն բանում, որ նրանք իր թիկունքում յոթ միլիոն դոլար են վճարել իր քրոջը: Համարվում է, որ ընդամենը Ջոնի Դեփը 650 միլիոն դոլար է վաստակել իր բոլոր ֆիլմերի համար: Նրա ամենաշահավետ նախագծերի թվում է «Կարիբյան ծովի ավազակները» կինոպատումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս