Բաժիններ՝

Շիկակարմիր Սոնյան հինգերորդ երեխան է ունեցել 54 տարեկանում

Դանիացի դերասանուհի եւ երգչուհի Բրիգիտա Նիլսենը, որն առավել հայտնի է Շիկակարմիր Սոնյայի դերով համանուն ֆանտաստիկ մարտաֆիլմում, ծննդաբերել է հինգերորդ երեխային: Աղջկան կոչել են Ֆրիդա, պատմել էնա People-ում հրապարակված հարցազրույցում։ «Մենք շատ ուրախ ենք մեր կյանքում ողջունելու հիանալի դստերը: Դա երկար ճանապարհ էր, բայց արժեր: Մենք երբեք ավելի ուժեղ չենք սիրել միմյանց»,- հայտարարել են 54-ամյա Նիլսենը եւ նրա 39-ամյա ամուսինը՝ Մաթիա Դեսին:

Նորածին աղջնակի քաշը 5 ֆունտ եւ 9 ունցիա է (մոտավորապես 2,4 կիլոգրամ):

Նիլսենը պաշտոնապես ամուսնացած է հինգերորդ անգամ: Նա չորս որդի ունի առաջին եւ չորրորդ ամուսնուց, ինչպես նաեւ զուգընկերոջից, որի հետ նշանված է եղել: Դերասանուհու երկրորդ ամուսինը եղել է Սիլվեստր Ստալոնեն: Նրանք ամուսնացած են եղել երկու տարի, բայց երեխաներ չեն ունեցել: Շիկակարմիր Սոնյան Նիլսենի առաջին լուրջ դերն է կինոյում: Համանուն ֆիլմը նկարահանվել է 1985 թվականին: Կինոնկարում Նիլսենի խաղընկերն է դարձել Առնոլդ Շվարցենեգերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս