Բաժիններ՝

Գրինվիչի թագավորական աստղադիտարանը վերագործարկվել է 60-ամյա ընդմիջումից հետո

Գրինվիչի թագավորական աստղադիտարանը, որը գտնվում է Լոնդոնի հարավ-արեւելքում եւ որի անունով է կոչվում Գրինվիչի զրոյական միջօրեականը, 60-ամյա ընդմիջումից հետո վերստին կզբաղվի աստղային երկնքի ուսումնասիրությամբ:

Այդ մասին հայտնել է The Daily Telegraph բրիտանական թերթը: Միանգամից չորս հեռադիտակ է տեղակայվել Ալտազիմուտ հին վիկտորիանական տաղավարում, որը կառուցվել է 1894-1896 թվականներին ինժեներ Ուիլյամ Կրիսպի կողմից:

Դրանց օգնությամբ կարելի է իրականացնել Լուսնի եւ Արեգակնային համակարգի մոլորակների, ինչհես նաեւ Արեգակի դիտարկումներ: Գրինվիչի աստղադիտարանը բացվել է 1675 թվականին Կարլ Երկրորդ թագավորի (1630-1685) հրամանով: Աստղագետների խնդիրն էր աստղային երկնքի քարտեզ կազմելը եւ ծովագնացների համար կարեւոր կոորդինատների ճշտումը: Այդ ժամանակվանից այն համարվել է թագավորության գլխավոր աստղադիտարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս