Բաժիններ՝

Սիրիական բանակը ԻՊ-ից ազատել է Իրաքի հետ սահմանակից շրջանը. SANA

Սիրիական բանակի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից 1,8 հազար քառակուսի կիլոմետր անապատ են ազատել Դեյր Զորի նահանգում՝ Ալ Բուկեմալ քաղաքից արեւմուտք ընկած շրջանում: Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ գործողության ընթացքում բանակը ոչնչացրել է «մեծ քանակությամբ» ահաբեկիչների ու նրանց զենքը:

Դրանից մի քանի օր առաջ զորքերը ահաբեկիչների ելուզակախմբերից 1,2 հազար քառ. կմ տարածք էին մաքրել Դեյր Զորում եւ վերականգնել հսկողությունը Էլ Մուեյզալիա եւ Ֆեյզա Մուվեյնա բնակավայրերի նկատմամբ:

Միրիական անապատի հարավ-արեւմուտքում զինծառայողները Ազգային պաշտպանության ուժերի աջակցությամբ ահաբեկիչներին դուրս են մղել 15 շրջանից ու գրավել Հիրբեթ Էլ Ումբաշի եւ Մաարար օազիսները, որտեղ գտնվում էին նրանց ամրադիրքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս