Կարեն Կարապետյանը հրաժարվե՞լ է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից։ Սակայն, 168.am-ի աղբյուրների համաձայն, նա շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության անդամ և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։

ՀՀԿ ԳՄ անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ Կարապետյանը հրաժարվել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից։

«Նման բան չկա»,- ասաց Ռ.Թադևոսյանը՝ հավելելով, որ նման հարցերը ՀՀԿ խորհրդի նիստում են որոշվում, իսկ առաջիկայում այդպիսին չի նախատեսվում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930