Բաժիններ՝

«Ոչ բոլոր ֆավորիտներն են բարձր մակարդակում». Յոախիմ Լյով

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը խոսել է Աշխարհի առաջնության ընթացքի մասին:

«Մեր գլխավոր զենքը մեր էներգետիկան է: Մեքսիկայի հետ խաղում մենք այլ էինք, մենք այն Գերմանիան չէինք, որին ճանաչում էին բոլորը: Մենք ավելի քիչ ինքնավստահ էինք, քան սովորաբար: Ոչ բոլոր ֆավորիտներն են բարձր մակարդակում: Դա ցույց տվեց Աշխարհի առաջնության ընթացքը:

Ֆիզիկական տեսանկյունից իմ թիմը լավ մարզավիճակում է: Մեքսիկայի հետ խաղի երկրորդ խաղակեսում ինձ մոտ այն տպավորությունն էր, որ իմ թիմը ֆիզիկապես թույլ է:

Իհարկե, ցավալի էր պարտվել Մեքսիկային: Մենք թույլ տվեցինք սխալներ, բայց վերլուծեցինք դրանք:

Իհարկե, մենք բախվում ենք թիմերի, որոնք ուզում են հաղթել մեզ, քանի որ մենք Աշխարհի չեմպիոններն ենք: Եթե հեշտ լիներ երկու անգամ անընդմեջ Աշխարհի առաջնությունը հաղթելը, ապա դա շատ անգամներ տեղի կունենար:

Տրամաբանական է, որ մեզ համար հիմա հեշտ չէ: Բայց մենք ցույց կտանք մեր կարողությունները և հետո կտեսնենք՝ ինչպես են զարգանում իրադարձությունները; Ամենակարևորը մեր հաջորդ խաղն է»,- նշել է գերմանացի մասնագետը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս