Բելյերինը Ունայի Էմերիի կողմից ստացել է «անձեռնմխելի» խաղացողի կարգավիճակ
«Արսենալը» չի վաճառի թիմի կիսապաշտպան Էկտոր Բեյլերինին: Նախորդ մրցաշրջանի ընթացքում չէին դադարում շշուկներն այն մասին, որ ամռանը Բելյերինը կհեռանա «Արսենալից»:
Ֆուտբոլիստի նկատմամբ գլխավոր հավակնորդ էր համարվում «Յուվենթուսը», որը պատրաստ էր վճարել իսպանացի պաշտպանի համար 50 մլն եվրո:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ունայի Էմերիի՝ գլխավոր մարզիչ նշանակվելով՝ Բելյերինը ձեռք է բերել «անձեռնմխելի» խաղացողի կարգավիճակ:
«Զինագործների» նոր մարզիչը հույս է դնում Էկտորի վրա և նրանում տեսնում է՝ որպես այն ֆուտբոլիստներից մեկին, որի շուրջ պատրաստվում է կառուցել թիմը, դրա համար պաշտպանի տրանսֆերն այս ամառ բացառվում է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը