
«Ռեալը» կարող է ստորագրել Մեքսիկայի հավաքականի աստղին

«Պորտուի» կիսապաշտպան Էկտոր Էրերան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Ինչպես հաղորդում է AS-ը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ուզում է ստորագրել կիսապաշտպան Էրերային:
Լոպետեգին արդեն աշխատել է Էրերայի հետ Պորտուգալիայում, որտեղ մեքսիկացի կիսապաշտպանը նրա թիմի առանցքային ֆուտբոլիստներից էր:
«Պորտուն» Էրերայի համար 2013 թվականին վճարել է 8 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրը «վիշապների» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: Նախորդ մրցաշրջանում 28-ամյա Էրերան անցկացրած 41 խաղերում դարձել է 5 գոլի և 5 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը