
«Մանչեսթեր Սիթին» կստորագրի Մահրեզին 66 մլն ֆունտով

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
Ինչպես հաղորդում է Le Buteur պարբերականը, մինչև այս շաբաթվա վերջը «Սիթին» կձևակերպի 27-ամյա ալժիրցի Ռիհադ Մահրեզին, ով վերջին տարիներին հանդես է գալիս «Լեսթերի» կազմում:
Նշվում է, որ «Քաղաքայինները» սկզբում առաջարկել են «Աղվեսներին» 53 մլն ֆունտ և Պատրիկ Ռոբերտսին, բայց «Լեսթերը» պահանջել է ավելի մեծ գումար և խաղացողին:
Իրավիճակը փոխվել է միայն «Լեսթերի» կողմից կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին ստորագրելուց հետո, ով կարող է փոխարինել Ռիհադին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը