
Կարիուսը կփոխարինվի. «Լիվերպուլը» կվճարի 30 մլն ֆունտ Ստրակոշայի համար

«Լացիոյի» դարպասապահ Թոմաս Ստրակոշան մոտ է «Էնֆիլդ» տեղափոխվելուն: Լորիս Կարիուսի ձախողումը Չեմպիոնների լիգայի եզրափակչում ստիպեց «Կարմիրներին» փնտրել ավելի վստահելի դարպասապահ:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «Լիվերպուլը» բանակցություններ է վարում «Լացիոյի» դարպասապահ Թոմաս Ստրակոշայի տրանսֆերի կապակցությամբ: Ըստ պարբերականի տեղեկության՝ մերսիսայդցիները դարպասապահի համար կվճարեն 30 մլն ֆունտ:
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա դարպասապահը մասնակցել է Սերիա Ա-ի բոլոր 36 հանդիպումներին և բաց է թողել 49 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը