Բաժիններ՝

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ.

Ուղերձում ասված է.

« Մեծարգո՛ Արմեն Վարդանի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք ունեք կյանքի եւ աշխատանքի հարուստ փորձ: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ միշտ աչքի եք ընկել բարձր արհեստավարժությամբ եւ մարդկային որակներով՝ պաշտպանելով հարազատ երկրի եւ պետության շահերը:
Այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, Դուք շարունակում եք նույն եռանդով եւ նվիրվածությամբ աշխատել՝ ի փառս հայոց պետականության եւ մեր ժողովրդի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930