
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են

Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարում կայացան երկրորդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին Մանուէլ Պետրոսյանը, Վահե Դանիելյանը և Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեցին Հրանտ Մելքումյանը, Արման Փաշինյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը և այլոք: Նրանք ունեն 1,5 միավոր:
Երկու տուրից հետո մրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են:
Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս մրցաշարն անցկացվում է Ջերմուկում: Մրցաշարին մասնակցող ամենաբարձր վարկանիշն ունեցող մարզիկն է հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան (2666): Բարձր վարկանիշ ունեցող հայ գրոսմայստերներից մրցաշարին մասնակցում են Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:
Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը մեկնարկեց հունիսի 21-ին և կեզրափակվի հունիսի 29-ին: Այն կունենա 9 տուր: Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ: