Կարգին Հայկոն՝ Երևանի քաղաքապե՞տ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին մենք տեղեկացանք, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում Երևանում, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նրա տեղակալները հրաժարականի դիմումներ են գրել, և մոտ օրերս այդ մասին կհրապարակվի։

Իսկ երեկոյան արդեն Ֆեյսբուքում հայտնվեցին ստատուսներ՝ Հայկոյի ու Նիկոլի նկարով, մակագրված․ «Կարգին քաղաքապետ՝ մեր սիրելի Երևանի համար»։ Եվ պարզ դարձավ, թե ինչու է հայտնի դերասանը նախօրեին «ՔՊ» մտնելու դիմում գրել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930