Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը. Մարուքյան-Թանդիլյան զրույցի մանրամասները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերը գրում է. «Եթե Մանեն հրաժարական տար ու աշխատանքի չգնար, այդ ժամանակ կհամարվեր, որ նա իսկապես հրաժարական է տվել, վարչապետն այդ դեպքում պետք է անպայման ազատեր նրան պաշտոնից, բայց քանի որ Թանդիլյանը հրաժարականը տվել, սակայն զուգահեռաբար գործի է գնացել, դա նշանակել է, որ ինքը պատրաստ է եղել շարունակել աշխատանքը»,- բացատրեց իրավաբաններից մեկը։

Ըստ «Ելքի» մեր աղբյուրների, Էդմոն Մարուքյանը հրաժարականի օրը համոզել է Մանեին չհրաժարվել նախարարի պաշտոնից։ «Որովհետեւ դա կնշանակի հարվածել Նիկոլին, երկրորդ անգամ պադստավա» անել, առանց այն էլ «Լուսավորի» ու Նիկոլի միջեւ տարաձայնություն կար դեռ քայլելու շրջանից, եւ չէր բացառվում, որ Մանեի հրաժարականից հետո հարց դրվեր ոչ միայն կառավարությունից «Լուսավոր Հայաստանի» դուրս գալու, այլեւ ընդհանրապես «Ելքից» դուրս գալու մասին։ Մանեի հետվերադարձի գինն էլ կարող է դառնալ Էդմոնի՝ ֆրակցիայի ղեկավար դառնալը, ինչը նա շատ է ուզում՝ ասաց մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930