Բաժիններ՝

Հունաստանի վերաբերյալ Եվրախմբի որոշումից հետո Ցիպրասը խոստացել է առաջին անգամ փողկապ կապել

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հունիսի 22-ին ողջունել է հանրապետությանը ցուցաբերվող մակրոֆինանսական օգնության ծրագրի ավարտումը: Այդ մասին հայտնել է Kathimerini թերթը:

«2018 թվականի հունիսի 21-ը կարեւոր ուղենիշ կդառնա եվրոգոտու պատմության մեջ»,-հայտարարել է Ցիպրասը հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ կայացած հանդիպմանը: Նրա խոսքով՝ Եվրախմբի որոշումը «կայունացրեց» Հունաստանի պետական պարտքը:

«Ի վերջո, ես դրանից չեմ խուսափելու եւ ստիպված եմ փողկապ կապել»,-ասել է վարչապետը: Հունաստանի քաղաքական գործիչն սկզբունքորեն հրաժարվում է այդ աքսեսուարից: 2015 թվականին նա, լինելով ընդդիմության առաջնորդը, խոստացել էր փողկապ կապել, երբ կհաջողվի դուրս գրել պետական պարտքը:

Ցիպրոսը հայտնի է նրանով, որ փողկապ չի կապում նույնիսկ պաշտոնական հանդիպումների եւ միջազգային միջոցառումների ժամանակ: Ավելի վաղ Եվրախումբը հաստատել է Հունաստանի մակրոֆինանսական օգնության ծրագրի ավարտվելը՝ վերջին վարկաբաժինը համաձայնեցնելով 15 մլրդ եվրոյի չափով:

Հունաստանը միջազգային վարկատուների կողմից օգնություն էր ստանում եւ արտաքին կառավարման տակ էր գտնվում 2010 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս