Բաժիններ՝

«Աստղային պատերազմների» վրա աշխատանքը կասեցվել է Սոլոյի մասին ժապավենի ձախողումից հետո

Lucasfilm ընկերությունը «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի մոտիվներով բոլոր սփին-օֆերի վրա աշխատանքը կասեցրել է այն բանից հետո, երբ վարձույթում ձախողվեց «Հան Սոլո: «Աստղային պատերազմներ. պատմություններ» ֆիլմը: Այդ մասին գրել է The Guardian-ը:

Պրոդյուսերները որոշել են բոլոր ուժերը կենտրոնացնել ֆրանշիզայի իններորդ էպիզոդի ստեղծման վրա: Ժապավենի ռելիզը, որը դեռեւս անվանում չի ստացել, պլանավորված է 2019 թվականի դեկտեմբերին: Որպես նրա ռեժիսոր հանդես է եկել Ջեյ Ջեյ Աբրամսը՝ նախորդ «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները» ֆիլմի պրոդյուսերը եւ 2015 թվականին «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կինոնկարի ստեղծողը: Իններորդ Էպիզոդի գործողությունը տեղի է ունենում «Վերջին ջեդայների» իրադարձություններից հետո:

Lucasfilm-ը պլանավորում էր հաջորդ սփին-օֆը նվիրել վարձու մարդասպան Բոբ Ֆեթին: Նաեւ հաղորդվում էր, որ ընկերությունը ձեռնամուխ է եղել Օբի-Վան Քենոբի ջեդայի մասին ֆիլմի աշխատանքներին: Մայիսին հաղորդվել էր, որ «Հան Սոլո: Աստղային պատերազմներ. պատմություններ»-ը համաշխարհային վարձույթում անհամեմատ ավելի քիչ փող է հավաքել, ինչը կանխատեսել էին փորձագետները:

Կինոքննադատները ձախողման գլխավոր պատճառներն են համարել «Աստղային պատերազմների» մոտիվներով նոր ֆիլմերի հաճախակի պրեմիերաները եւ ռեժիսորների փոխվելու հետ կապված սկանդալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս