Բաժիններ՝

Շանելի սիրած քաղաքներին բույրեր են նվիրել

Chanel ընկերությունը թողարկել է Les Eaux de Chanel նոր պարֆյումերային հավաքածուն: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում:

Դրանում տեղ է գտել երեք բույր՝ նվիրված երեք ուղղությունների, որոնցով սիրել է ճանապարհորդել ընկերության հիմնադիր մոդելագործ Գաբրիել Շանելը՝ Paris-Deauville, Paris-Biarritz եւ Paris-Venise (Փարիզից Դովիլ, Բիարից եւ Վենետիկ):

Կոմպոզիցիաներն ստեղծվել են Օլիվիե Պոլժի կողմից՝ Chanel-ի պարֆյումերայի լաբորատորիայի հետ համատեղ: Բույրերի 125 միլիլիտր ծավալով սրվակները ձեւով հիշեցնում են տափակաշիշ, որն օգտագործում են ճանապարհորդները, եւ հարմար են ձեռքում պահելու համար: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին:

Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:

1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս