Բաժիններ՝

Հնդկաստանում մկները կրծոտել են բանկոմատի թղթադրամները

Հնդկաստանում մկները բանկոմատներից մեկում մասնակիորեն ոչնչացրել են 1,23 միլիոն ռուփի ընդհանուր գումարի թղթադրամներ: Այդ մասին գրել India Today-ը:

Նշվում է, որ բանկոմատը դադարել է աշխատել մայիսի 20-ին: Մի քանի շաբաթ անց՝ հունիսի 11-ին, աշխատակիցները որոշել են բացել եւ ապարատը ներսից ստուգել: Պարզվել է, որ մկները մեծ քանակությամբ փող են ոչնչացրել, որոնք կրծոտել են թղթադրամները՝ դրանք վերածելով մանր կտորների:

Ընդամենը բանկոմատը պարունակել է 2 միլիոն 948 հազար ռուփի: Ապարատը հիմնականում լցված էր 500 եւ 200 ռուփի անվանական արժեքով թղթադրամներով: Այս պահին գործի հանգամանքները հանձնվել են ոստիկանություն, կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930