
Արգենտինական մամուլը «քարկոծում է» ֆուտբոլի ազգային ընտրանուն

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Խորվաթիայից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո արգենտինական մամուլը մեծ քննադատության է ենթարկել ազգային թիմին:
Արգենտինայի ամենահայտնի մարզական պարբերականը` «Ole»-ն այդ խաղի հետո մի քանի տասնյակ հրապարակում ունեցավ` նվիրված այդ խաղին: «Ինչ սարսափելի է կրկին անգամ տեսնել հավաքականին այս տեսքով, ինչ սարսափելի է նորից տեսնել Մեսսիին, ով չի կարողանում հարվածներ կատարել դեպի դարպասը: Անհնար է զսպել արցունքները: Այժմ մեզ կօգնի միայն Աստված»,-գրել է լրագրող Դիեգո Մասիասը:
Մեկ այլ լրագրող` Խորխե Մարիո Տրասոնտեն սուր քննադատության է ենթարկել Մեսսիին. «Մեսսիի նախօրեի ելույթը չի կարող ոչ մի կերպ արդարացվել: Նա վատ խաղաց, ոչ մի ոգևորվածություն ցույց չտվեց, պայքարելու ոչ մի ցանկություն »:
Իսպանական «Marca»-ն իր առաջին էջում տեղադրել է Մեսսիի լուսանկարը և վերնագրել «Աշխարհի առաջնության ֆիասկոն»: Մեկ այլ պարբերական` AS-ը լույս է տեսել հետևյալ գրառմամբ` «Ոչ Մեսսին, ոչ Արգենտինան»: