
YouTube-ը ժողովրդականություն վայելող ալիքների վճարովի բաժանորդագրություն է սահմանում

YouTube տեսահոսթինգը մտադիր է գործարկել Channel Memberships գործառույթը, որը թույլ կտա վճարովի բաժանորդագրություն ձեւակերպել ավելի քան 100 հազար բաժանորդներ ունեցող ալիքների համար: Այդ մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը հունիսին 21-ին հրապարակվել է ընկերության կայքում:
«Նոր բիզնես-մոդելը հաջողություն ունի մի շարք օգտատերերի մոտ: Ուստի մենք կընդլայնենք Channel Memberships գործառույթի գործողությունն ավելի քան 100 հազար բաժանորդներով ալիքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բաժանորդագրությունը կարժենա ամսական 4,99 դոլար: Այն ձեւակերպածները կստանան YouTube-ի՝ ժողովրդականություն վայելող ալիքների լրացուցիչ կոնտենտից, բացառիկ ուղղիղ հեռարձակումներից եւ Emoji սմայլիկների նոր հավաքանիից օգտվելու հնարավորություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: