Ռաֆայել Վահանյանը մասնակցում է Վիկտոր Կուպրեյչիկի հուշամրցաշարին
Հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը մեկնարկեց Վիկտոր Կուպրեյչիկի հուշամրցաշարում:
Բելառուսում մեկնարկած Կուպրեյչիկի հուշամրցաշարում կայացել են արագ շախմատի հուշամրցաշարի առաջին 5 տուրերը: Վահանյանն առաջին երեք պարտիաներում պարտվել է, իսկ վերջին երկուսն ավարտել ոչ-ոքի արդյունքով:
5 տուրից հետո Վահանյանն ունի 1 միավոր և նախավերջին տեղում է:
Արագ շախմատի մրցաշարին մասնակցում է 13 շախմատիստ: