Բաժիններ՝

«Կպահեմ այծի մորուքը մինչև մրցաշրջանի ավարտը. այն հաջողություն է բերում». Ռոնալդու

Պորտուգալացու նոր իմիջը: Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչու է աճեցնում մորուքը:

«Դա կատակ էր Իսպանիայի հետ խաղից առաջ: Մենք նստած էինք սաունայում Կուարեժմայի հետ, և ես սկսեցի սափրվել: Հետո ես ասացի թիմակիցներիս, որ կպահեմ այս այծի մորուքը մինչև մրցաշրջանի ավարտը, եթե գոլ խփեմ Իսպանիային: Ես խփեցի այդ խաղում, խփեցի նաև երկրորդ խաղում, այնպես որ, այն հաջողություն բերեց: Դրա համար ես այն կթողնեմ»,- Ռոնալդուին է մեջբերում A Bola-ն:

Կրիշտիանուն ԱԱ-2018-ի առաջին 2 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս