
Ունայի Էմերին հետաքրքրված է Գոլովինի՝ «Արսենալ» տեղափոխությամբ

«Յուվենթուսը» նոր մրցակից ունի:
ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը նորից հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում: «Զինագործները» հետաքրքրված էին բանակայինով դեռ Արսեն Վենգերի օրոք: Ակումբի նոր գլխավոր մարզիչ Ունայի Էմերին 22-ամյա ֆուտբոլիստի մասին տեղեկություն է ստացել սկաուտներից և տվել է իր համաձայնությունը տրանսֆերի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Спорт-Экспресс»-ը, պաշտոնական առաջարկ ԲԿՄԱ-ն կստանա մոտ օրերս:
Գոլովինով հետաքրքրված է «Յուվենթուսը»: Թուրինցիներն առաջարկում են 17-18 մլն եվրո, ԲԿՄԱ-ն ցանկանում է 25 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը