
Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը:
Նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Խորհրդանշական մուրճը հանձնվել է պատվիրակության ղեկավարին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Վահե Էնֆիաջյանը: