Toshiba-ն հետ է կանչում 3,4 մլն համակարգիչների ադապտերները
Toshiba ճապոնական էլեկտրատեխնիկական կորպորացիան հունիսի 22-ին հայտարարել է, որ որոշել է հետ կանչել եւ անվճար փոխարինել ավելի քան 3,4 մլն անձնական համակարգիչների սնուցման մալուխների ադապտերները (ձայնահանները), ներառյալ Dynabook ժողովրդականություն վայելող նոութբուքերը: Խոսքը վերաբերում է 2009 թվականի դեկտեմբերից մինչեւ 2011 թվականին հուլիսն արտադրվածներին, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ինչպես նախազգուշացնում է Toshiba-ն, անորակ դետալների պատճառով ադապտերները կարող են բռնկման պատճառ դառնալ: Փոխարինման են ենթակա ինչպես Ճապոնիայի ներսում, այնպես էլ արտասահմանում վաճառված սարքերը:
Toshiba-ն հունիսի 5-ին հայտարարել էր, որ անձնական համակարգիչների իր ստորաբաժանումը վաճառում է մրցակցին Sharp ընկերությանը: Վերջինս կստանա Toshiba-ի այդ դուստր ֆիրմայի բաժնետոմսերի 80,1 տոկոսը 4,05 մլրդ իենի (36,4 մլն դոլարի) դիմաց: Sharp-ն այդ գործարքից հետո, ինչպես նշվում է, մտադիր է մտադիր պահպանել նոութբուքերի Dynabook մակնիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: