Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները
Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել:
«Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրության 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ մինչև ս/թ հունիսի 29-ը, ժամը 18:00-ն, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ (Երևան, Մաշտոցի պող. 47) առձեռն կամ էլեկտրոնային փոստով ([email protected]) կարող են ներկայացնել Սահմանդրության 165-րդ հոդվածի 1-ին մասով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմումը (ձև N1),
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ,
4) հայերենին տիրապետելու վերաբերյալ պահանջի բավարարումը հավաստող փաստաթուղթ,
5) իրավաբանի բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
6) իր կենսագրական տվյալները պարունակող թերթիկ (ձև N2-ի),
7) մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությունը հավաստող փաստաթուղթ,
8) բարձր մասնագիտական որակները հավաստող այլ փաստաթղթեր»: