Բաժիններ՝

«Լեոն տանջվում է և արտասվում քննդատության պատճառով». Մեսսիի մայր

Սելիա Կուչիտին՝ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի մայրը, խոսել է այն մասին, թե ինչպես է իր որդին արձագանքում քննադատությանը:

«Իրականում մարդիկ սիրում են նրան, և Լեոն պատասխանում է նրանց նույն կերպ: Սա ամենակարևորն է: Նա շատ է գնահատում դա:

Նա այս մրցաշարից շատ բան է սպասում, քանի որ իր երազանքն է՝ աշխարհի չեմպիոն դառնալը: Դա նա ուզում է ամեն ինչից շատ: Ընտանիքն աջակցում է Լեոյին: Նա առաջինն է, որ ուզում է ամեն կերպ հաղթել և նվաճել գավաթը: Նրա թիմակիցները, բնականաբար, ևս ուզում են դա:

Մենք շատ ենք տանջվում քննադատության պատճառով: Ասում են, որ Լիոնելը չի զգում պատասխանատվություն, բայց դա այդպես չէ: Միայն թե բոլորը տեսնեին Լեոյին այնպիսին, ինչպիսին տեսնում ենք մենք՝ նա տանջվում և արտասվում է քննադատության պատճառով: Քննադատությունը խոցում է նրան և մեզ:

Ես ունեմ 4 երեխա և բոլորին էլ շատ եմ սիրում, բայց Լեոն աստվածային երեխա է: Նա լավագույն որդին է, ամուսինը և հայրը: Երդվում եմ, որ նա շատ լավ մարդ է: Ճիշտ չէ, որ ես ասում եմ սա, բայց սա ճշմարտությունն է: Նա շատ մեծ մարդ է՝ մեծ սրտով: Նա կտար ամեն ինչ, միայն թե հաղթեր Աշխարհի առաջնությունը»,- նշել է Մեսսի մայրը El Trece-ի հետ հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս