Բաժիններ՝

XIX դարում խորտակված շոգենավում գտնված նկարները կարող են պատկանել Այվազովսկու վրձնին

Ավելի քան 10 կտավ են հայտնաբերվել Ղրիմի արեւմտյան ափի մոտ Տարխանկուտ հրվանդանի շրջանում XIX դարում խորտաված «Գեներալ Կոցեբու» շոգենավում, որոնց թվում, հնարավոր է, կան հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերը:

«Նկարները հայտնաբերվել են ստորին նավամբարներից մեկում: Այվազովսկին աշխատել է այդ նավում: Երբ այն ուղարկել են Եգիպտոս, «Գեներալ Կոցեբուն» անցել է Սուեզի ջրանցքով: Փորձագետներն ասում են, որ եթե Այվազովսկին աշխատել է ինչ-որ նավում, ապա հաճախ գործերի մի մասը թողել է այնտեղ: Ահա թե ինչու ենք մենք կարծում, թե որտեղից է նկարների այդքան հարուստ հավաքածուն պատերին»,- «Ինտերֆաքս»-ին ասել է ջրասուզորդ Ռոման Դունաեւը:

Կտավները գտնվել են հունիսին «Նեպտուն» գիտարշավի ընթացքում: Դրանք ծածկված են տիղմով: Դրանք բարձրանցնել, թե ոչ, կորոշի Ստորջրյա հետազոտությունների սեւծովյան կենտրոնը: «Դա թանկ արժեցող գործողություն է»,- ճշտել է ստորգետնյա գիտարշավի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս