Կարմիր հրապարակում Ֆուտբոլի պարկ է բացվել 2018-ի աշխարհի առաջնության կապակցությամբ
Կարմիր հրապարակում հունիսի 21-ին տեղի է ունեցել 2018 թվականի աշխարհի առաջնության Ֆուտբոլի պարկի բացման արարողությունը, ամբողջ մրցաշարի ընթացքում այստեղ տեղի կունենան ֆուտբոլի աստղերի վարպետության դասեր, ինքնագրերի սեսիաներ, ֆուտբոլի մրցախաղեր եւ մրցանակների խաղարկություններ: Այդ մասին հայտնել են կազմակերպիչները:
«Մենք բոլորս մեկ թիմ ենք՝ FIFA-ի, ֆուտբոլի լեգենդների, զանգվածային լրատվամիջոցների հետ, մենք բոլորս մեկ թիմ ենք, եւ մենք անպայաման կհաղթենք: Այսօր մենք բացում ենք ֆուտբոլի տոնի եւս մեկ վայր»,- հայտարարել է «Ռուսաստան 2018» կազմկոմիտեի նախագահ Արկադի Դվորկովիչը:
Պարկի հյուրերին անականկալ է սպասում. մրցաշարի բոլոր կազմակերպիչ քաղաքները սառցե քանդակներով կներկայացվեն «Ձմեռ» հատուկ տաղավարում: Հունիսի 21-ին պարկում կցուցադրվի ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողների գավաթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: