«Բավարիան» պատրաստ է վաճառել Բոատենգին
«Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ըստ Bild-ի տեղեկության՝ մյունխենցիները պատրաստ են բաժանվել Գերմանիայի հավաքականի խաղացողից, սակայն ոչ պակաս, քան 50-60 մլն եվրոյի դիմաց: Ակումբը չի տեսնում Բոատենգին ավելի ցածր գնով վաճառելու որևէ պատճառ և համապատասխան առաջարկների բացակայության դեպքում պատրաստ է երկարաձգել պայմանագիրը պաշտպանի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոատենգի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենթուսը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը