Բաժիններ՝

Փոլ Մաքարթնին հնգամյա ընդմիջումից հետո առաջին անգամ նոր ալբոմ կթողարկի

Բրիտանացի երաժիշտ, The Beatles լեգենդար խմբի նախկին անդամ Փոլ Մաքարթնին սեպտեմբերի 7-ին կթողարկի Egypt Station կոչվող նոր սոլո ալբոմը: Այս մասին ասված է երգչի եւ կոմպոզիտորի պաշտոնական կայքում:

Երաժշտի նոր՝ թվով 17-րդ ձայնապնակը ձայնագրվել է Միացյալ Նահանգների Capitol Records ձայնագրման ստուդիայում: Սկավառակի շապիկը զարդարում է իր իսկ՝ Մաքարթնիի կատարմամբ նկարը:

14 երգից բաղկացած ալբոմում տեղ են գտել նաեւ I Don՚t Know եւ Come On To Me ավելի վաղ ներկայացված կոմպոզիցիաները: Ներկայում երաժշտի կայքն առաջարկում է կատարել ալբոմի նախապատվեր, որի աուդիոտարբերակը վաճառվում է 13,99 դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս