Բաժիններ՝

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է

Ավելի վաղ իրազեկել էինք¸ որ Արցախի Հանրապետության ոստիկանությունում իրականացվող շարունակական բարեփոխումների շրջանակներում՝ ոստիկանության ծառայությունները հասարակության համար առավել մատչելի դարձնելու նպատակով ոստիկանության Ասկերանի¸ Մարտունու և Շուշիի շրջաններում հաշվառված քաղաքացիները անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար (վիզա), Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին դիմելու փոխարեն կարող են դիմել նաև ոստիկանության Ասկերանի¸ Մարտունու և Շուշիի շրջանային բաժինների անձնագրային ծառայություններ:

Տեղեկացնում ենք¸ որ սույն թվականի հունիսի 25-ից այդպիսի հնարավորություն կստեղծվի նաև Շահումյանի և Քաշաթաղի շրջանների բնակիչների համար։

Առաջիկայում համապատասխան պայմաններ ապահովվելուց հետո Արցախի Հանրապետության մյուս շրջաններում ևս կմատուցվի նման ծառայություն, որի մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ:

Արցախի Հանրապետության ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս