Ո՞վ է բողոքել Վստրեչի ապերի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի նկատմամբ:

Նա մեղադրվում է մի քաղաքացու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու մեջ: Եւ ուշագրավն այն է, որ դեպքը, որի մեջ մեղադրում են Վարդանյանին, տեղի է ունեցել դեռ նախորդ տարվա հուլիսին, սակայն որեւէ բողոք իրավապահները նախկինում չեն ստացել: Իսկ ո՞վ է բողոքողը. պարզվում է՝ նա հայտնի է որպես «ալֆոնս»՝ մարդ, ով փորձում է սիրահետել հարուստ կանանց, նրանց հետ կապեր հաստատել ու ապրել նրանց հաշվին: Եւ ահա նման մի փորձ էլ կատարել է Վարդանյանի բարեկամներից մեկի նկատմամբ՝ նրան գցելով իր ծուղակը, ինչի համար էլ բացվել է թեման:

Եւ ի՞նչ է ստացվում. ով ում հետ նախկինից ունեցել է անձնական խնդիրներ, թավշյա հեղափոխությունից հետո փորձում է իրավապահների միջոցով լուծել՝ երբեմն իրավապահներին իրենց անձնական օգտագործման գործիքը դարձնելով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս