Բաժիններ՝

Բելգիայում ալմաստների ողորկման հեղաշրջիչ տեխնոլոգիա են ստեղծել

Ալմաստների անտվերպենյան համաշխարհային կենտրոնը (AWDC) հունիսի 18-ին ներկայացրել է սարք, որը ավտոմատացնում եւ 10-20 անգամ արագացնում է ալմաստների ողորկման գործընթացը։

«Այս հեղաշրջիչ տեխնոլոգիան հիմնարար կերպով փոխում է ալմաստների ողորկման գործընթացը: Քարի ողորկման գործընթացն այժմ կտեւի մոտավորապես մեկուկես ժամ՝ ձեռքով մշակման մի ամբողջ օրվա փոխարեն»,-ՌԻԱ Նովոստիին ասել է կենտրոնի տնօրեն Արի Էփշտեյնը: Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիայի մշակման եւ FENIX անվանումով ողորկման ավտոմատի ստեղծման համար AWDC-ին առընթեր գիտատեխնոլոգիական կենտրոնի փորձագետներին պահանջվել է տասը տարուց ավելի:

Մինչ այժմ Անտվերպենում, որը ալմաստի համաշխարհային առեւտրի խոշորագույն կենտրոնն է, ալմաստների ողորկումը կատարվում էր ձեռքով եւ թանկ արժեցող գործընթաց էր: Առաջին FENIX ողորկման սարքերը ադամանդագործները կստանան արդեն այս տարվա սեպտեմբերին: Անտվերպենով է անցնում աշխարհում արդյունահանվող բոլոր չմշակված ալմաստների մոտավորապես 80 տոկոսը եւ դրանցից պատրաստվող ադամանդների մոտավորապես 50 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս