Բաժիններ՝

Հրապարակվել է ոչ մի ձախողված ֆիլմ չնկարահանած ռեժիսորների ցուցակը

Metacritic պորտալը հրապարակել է 30 ռեժիսորներից բաղկացած ցուցակը, որոնք իրենց կարիերայի ընթացքում ոչ մի ձախողված ֆիլմ չեն նկարահանել:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այն ֆիլմերը, որոնք ստեղծվել են 1980 թվականից հետո եւ կինոռեսուրսում ստացել քննադատների միայն դրական արձագանքները։

Ցուցակում տեղ են գտել այնպիսի հայտնի կինեմատոգրաֆիստներ, ինչպիսիք են՝ Ջեյ Ջեյ Աբրամսը («Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը», «Առաքելություն. անկատար է 3»), Ուես Անդերսոնը («Շների կղզին», «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»), Քվենտին Տարանտինոն («Քրեական ընթերցվածք», «Կատաղած շները») եւ Մարտին Սքորսեզեն («Ուխտադրուժները», «Անիծյալների կղզին»):

Ցուցակում նաեւ ընդգրկվել են Դենի Վիլնյովը, Էդգար Ռայթը, Սոֆյա Քոփոլան, Թոդ Հեյնսը, Պոլ Թոմաս Անդերսոնը, Ժան-Պիեռ եւ Լյուք Դարդեն եղբայրները եւ մուլտիպլիկատոր Հայաո Միյաձակին: Իրենց աշխատանքների համար վատ արձագանքներից խուսափել են նաեւ ռեժիսորներ Ժակ Օդիարը, Ասղար Ֆարհադին, Նոա Բաումբակը, Ալեքսանդր Փեյնը, Ռամին Բահրանին, Էնդրյու Բուջալսկին եւ Պոն Ջուն-հոն: Բացի այդ, թոփում հայտնվել են Գայ Մեդինը, Բեն Ուիթլին, Նուրի Բիլգե Ջայլանը եւ Նիկոլ Հոլոֆսեները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930