Եվրոպական միությունը վստահ է՝ ԼՂ հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: Այդ մասին նշված է Եվրոպական Միության պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթղթում:

«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ տարածաշրջանում կայունության և բարեկեցության մակարդակի բարձրացման համար: Եվրոպական միությունը վստահ է, որ հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: 2003 թվականից Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչն աշխատում է Եվրոպական միության և տարածաշրջանի երկրների միջև երկխոսությանը նպաստելու ուղղությամբ և օժանդակություն ցուցաբերում ԵՄ-ին՝ այդ երկրների նկատմամբ համապարփակ քաղաքականություն մշակելու գործում: ԵՄ-ն, այդ թվում՝ Հարավային կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով իր հատուկ ներկայացուցչի միջոցով աջակցում և լրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով»,- ասված է փաստաթղթում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930