Բաժիններ՝

«Եթե «Ռեալում» ուզում են գնել ինձ, նրանք գիտեն՝ ինչ անել». Էդեն Ազար

Հերթը Պերեսինն է: Բելգիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն ակնարկել է, որ սպասում է առաջարկի Մադրիդի «Ռեալից»:

«Հիմա ես չեմ ուզում խոսել տրանսֆերի մասին: Ինձ չափազանց շատ են հարցրել դրա մասին: Ես կենտրոնացած եմ ԱԱ-ի վրա: Բայց, ինչպես ես արդեն ասել եմ նախկինում՝ Լոնդոնում ես հաղթել եմ ամեն ինչ, բացի Չեմպիոնների լիգայից: Ես դարձել եմ այն, ինչ հիմա կամ՝ շնորհիվ «Չելսիի»:

«Ռեալը» կարող է հետաքրքրված լինել ինձանով, բոլորը դա գիտեն: Բայց եթե վաղն այդ ակումբից չլինի հետաքրքրություն, ապա մենք կփակենք այդ թեման: Եթե «Ռեալում» ուզում են գնել ինձ, նրանք գիտեն՝ ինչ անել»,- Ազարին է մեջբերում Metro-ն:

Ազարը «Չելսի» է տեղափոխվել 2012 թվականին: Լոնդոնյան ակումբի հետ նա հաղթել է 2 ԱՊԼ, Անգլիայի լիգայի գավաթը, Եվրոպայի լիգան և Անգլիայի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս