Բաժիններ՝

Մասքը հայտարարել է, որ Tesla-ի աշխատակիցներից մեկն զբաղվել է սաբոտաժով. CNBC

ԱՄՆ-ի էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը ստորադրյալներին հայտարարել է, որ ընկերության աշխատակիցներից մեկն զբաղվել է սաբոտաժով, ինչպես նաեւ ապօրինաբար գաղտնի առեւտրային տեղեկատվություն է տարածել:

Հունիսի 18-ին այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը։ Հեռուստաընկերությունն ունի էլեկտրոնային նամակի տեքստը, որը Մասքն ուղարկել է Tesla-ի աշխատակիցներին: Դրանում նա պնդում է, որ աշխատողներից մեկն արտադրությունում զբաղվել է «ընդգրկուն սաբոտաժով»:

Ընկերության ղեկավարի խոսքով՝ այդ աշխատակիցը, որի անունը չի նշվում, առանց թույլտվության ինչ-որ փոփոխություններ է կատարել գործառական համակարգի համակարգչային կոդում, որը տեղակայված է հավաքված ավտոմեքենաներում, ինչպես նաեւ Tesla-ի գաղտնի տեղեկատվությունը հայտնել է երրորդ կողմի:

Ինչպես նշել է Մասքը, հիշյալ աշխատակցին հարցաքննել են: Այս պահին Tesla-ն հետաքննություն է անցկացնում եւ փորձում է պարզել, թե նա ունեցել է արդյոք հանցակիցներ, ինչպես նաեւ կարող էր արդյոք նա նախահամաձայնության գալ որեւէ մրցակից ընկերության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս