
«Ես փորձում էի բացատրել, թե որքան ուրախ եմ, որ նույնիսկ Ասիայում Արգենտինայի հավաքականը երկրպագու ունի». Մարադոնա

Հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է իր դեմ հնչած ռասիստական մեղադրանքները:
BBC-ի լրագրող Ջեկի Ուոլը Մարադոնային մեղադրել է ռասիստական ժեստ անելու մեջ: Արգենտինա-Իսլանդիա (1:1) հանդիպման ժամանակ Մարադոնան ձգել է աչքերը՝ Կորեայի երկրպագուներին ցույց տալով շեղաչքության ժեստեր:
«Բոլորից լավ գիտեմ, որ Աշխարհի առաջնության ժամանակ բոլոր մարդիկ նորություններ են փնտրում: Ուզում եմ բացատրել: Խաղի ընթացքում, որտեղ հազարավոր երկրպագուներ կային, ինձ ապշեցրեց երկրպագուների մի խումբ, որտեղ կար փոքր ասիացի տղա՝ Արգենտինայի շապիկով:
Ես փորձում էի բացատրել, թե որքան ուրախ եմ, որ նույնիսկ Ասիայում Արգենտինայի հավաքականը երկրպագու ունի: Այսքան բան: Այնպես որ, վերջացրեք, տղաներ»,- գրել է Մարադոնոն իր ֆեյսբուքյան էջում:
Սիրարփի Աղաբաբյան