«Չգիտեմ, թե ինչու Աշխարհի չեմպիոնները դուրս չեն գալիս խմբից». Յոահիմ Լյով
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է իր թիմի պարտության մասին Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին խաղում:
– Առաջին խաղում պարտությունն ավելի դժվա՞ր է:
– Իհարկե, մենք շատ հիասթափված ենք: Սա մեզ համար շատ անսովոր է:
Գրեթե բոլոր մրցաշարերում մենք հաղթել ենք առաջին խաղը: Հիմա մենք պետք է դասեր քաղենք այս իրավիճակից: Հետո ավելի լավ կլինի:
– Ինչպե՞ս եք գնահատում ձեր թիմի հոգեբանական վիճակը:
– Առաջին կեսում մենք վատ խաղացինք, պետք է ընդունենք: Մենք վատ խաղացինք բաց գոտիներում, շատ գնդակ կորցրինք: Այսպիսով, մենք ստիպված էինք ավելի շատ վազել, քան մրցակիցը:
Երկրորդ կեսին Մեքսիկան շատ խորը պաշտպանեց, բայց մենք ավելի շատ պահեր ունեինք: Հաճախ մենք շտապ որոշումներ էինք կայացնում, թեև մենք ավելի լավ էինք:
Մենք հիասթափված ենք, բայց վաղը սկսվում են հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Մենք վերլուծելու ենք այս խաղը:
– Դուք զարմացա՞ծ եք Մեքսիկայի խաղով: Անհատապես, մեքսիկացիները գերազանցում էին ձեր թիմին:
– Մեքսիկան վերջին երկու-երեք տարվա ընթացքում խաղում է շատ համակարգված: Նրանք միշտ ունեն լավ տեխնիկա, նրանք ունեն շատ լավ հակագրոհող խաղացողներ:
– Ինչպե՞ս եք գնահատում Գերմանիայի հավաքականի ֆիզիկական վիճակը:
– Առաջին կեսում մենք չէինք խաղում դինամիկ ֆուտբոլ, ինչպես սովորաբար: Ընդմիջումից հետո ես չտեսա ոչ մի թերություն:
– Գերմանիան թերագնահատե՞ց մրցակցին:
– Դա պետք է մանրամասն վերլուծվի: Մենք գիտեինք, որ այս խաղում մենք կայունության կարիք ունեինք, բայց առաջին րոպեներին մենք շատ նյարդային էինք: Մենք չխաղացինք այն մակարդակով, որ ինքներս պահանջում էինք մեզնից:
– Աշխարհի չեմպիոնները սովորաբար դուրս չեն գալիս խմբից: Ինչո՞ւ:
– Չգիտեմ, թե ինչու Աշխարհի չեմպիոնները դուրս չեն գալիս խմբից: Մեզ հետ դա չի պատահի:
Սիրարփի Աղաբաբյան